Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը
17.12.2020 | 22:12

Մեզ համար ողջ հայ ազգը էլիտա է՝ «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց ու փորձեց հասարակությանը պառակտել՝ հներ-նորեր, սևեր-սպիտակներ, հիմա էլ՝ էլիտա, չգիտեմ՝ դրա մյուսը որն է», - ասաց նա։ Վանեցյանը գտնում է, որ մանիպուլյացիաներով ու հասարակությանը հերթական անգամ կիսելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ իշխանության։ «Որևէ մեկը չի ասում, թե ժողովուրդը չպետք է ձևավորի իշխանությունը, մենք ասում ենք, որ, այո, իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ի վիճակի չէ ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, ուստի, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյան, հեռացիր, տեղդ զիջիր մարդկանց, ովքեր կկարողանան ապահովել մեր երկրի անվտանգությունը, կկարողանան լուծել այն հարցերը, որոնք կուտակված են ու լուծում չեն ստանում», - նշեց Վանեցյանը։


Նա ասաց, որ պատերազմի սկսվելու, պատերազմի ընթացքի, արդյունքների վերաբերյալ հստակ տեղեկեություն ստանալու համար պետք է հարուցվի քրեական գործ ու իրականացվի քննություն։ «Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները», - ասաց նա։

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ